«Unւտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ». Քարահունջ համայնքի ղեկավարը հրաժարվեց իր ցnւցմունքից — ingablog

«Unւտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ». Քարահունջ համայնքի ղեկավարը հրաժարվեց իր ցnւցմունքից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվեց Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից:

loading...



Նա նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել. «Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել է Լուսինե Ավետյանը։





Նա պատմեց, որ հոգեբանորեն ճնշված է եղել Աբովյան քրեակատարողականում՝ ունենալով մի շարք հիվանդություններ, ստիպված է եղել նման ցուցմունք տալ։ Ավետյանի խոսքով, իրեն որեւէ մեկը չի ճնշել այդպիսի ցուցմունք տալու համար։


Ավետյանը նշեց, որ իր ղեկավարած գյուղի բնակիչների նկատմամբ նույնպես ճնշում է եղել, որ հայտարարեն, թե Առուշանյանն իրենց ընտրակաշառք է տվել։

Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։



Ամբաստանյալը պատասխանեց միայն պաշտպանական կողմի հարցադրումներին, կտրականապես հրաժարվեց պատասխանել դատախազի հարցերին։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Сообщение «Unւտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ». Քարահունջ համայնքի ղեկավարը հրաժարվեց իր ցnւցմունքից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin