Արդյո՞ք Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ կտեղադրվի — ingablog

Արդյո՞ք Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ կտեղադրվի

Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի:

loading...



Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին: «Երեխաների համար հնարավոր է՝ գլխավոր տոնածառ դրվի:





Տոնածառեր կտեղադրվեն նաեւ Երեւանի վարչական շրջաններում»,- ասաց Կարապետյանը՝ նշելով որ առայժմ քննարկվում է: Հարցին՝ տոնական միջոցառումներ և՞ս նախատեսվում են, Կարապետյանն ասաց. «Մենք դրա մասին հայտարարություն կանենք»:


Կարապետյանի խոսքով՝ եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018 թվականին ձեռք բերածը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ,



որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։

Գումարը խնայվել էր Էրեբունի-Երեւան տոնակատարության համար նախատեսված ծախսերից:

Сообщение Արդյո՞ք Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ կտեղադրվի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin