Էսօր գործի էի գնում, ավտոբուսի վարորդին ասեցի մալաթիա տոնավաճառի կանգառը կանգնի, չկանգնե՛ց — ingablog


Ֆեյսբուքյան օգտատեր Կարո Ղարիբյանն իր էջում գրել է․
Էսօր գործի էի գնում, ավտոբուսի վարորդին ասեցի մալաթիա տոնավաճառի կանգառը կանգնի, չկանգնե՛ց,իմ ասած կանգառից մի քանի կանգառ ներքև կանգնեց։ Բոլորը սկսեցին հիստերիայի մեջ ընկնել, ինչ ասես ասեցին էդ խեղճ մարդուն։ Վարորդը ասեց.
֊ Բոլորդ իջե՛ք։
ժողովուրդը խառնվեցին իրար, բա թե ուշանում ենք գործից, էս ինչ ձևա՞ ։էս վարորդը ասեց.
֊Իջե՛ք գնանք եկեղեցի իզուր չի, որ ստեղ եմ կանգնել՝ եկեղեցու կանգառը։
Մի պահ լռություն էր, շշմեցին բոլորը ու ամաչեցին։ Վարորդը ասաց.
֊իջե՛ք, իջե՛ք։ Էդ 100դրամը ինձ մի տվեք, էկեք գնանք մոմ առեք, մեր բալեքի համար աղոթենք, եթե դուք գործից եք ուշանում իմ տղեն էլ ա ուշանում, բայց տուն գալուցա ուշանում՝ խոստացելա որ հետա գալու՝ առաջին գիծա արդեն քանի օրա հետը չեմ խոսացել, բալիս ձենը չեմ լսել. ու աչքերը լցրեց((բոլորը սուս փուս իջան ավտոբուսից մտածեցի գնում են դեպի եկեղեցի…հետո մի պահ նայեցի վարորդին ասեցի շնորհակալություն ու մաղթեցի անփորձանք վերադարձ մեր բոլոր տղեքին… վերջում ասեց.
֊Բալ ջան վախենում եմ ասեմ , բայց զ ո հված տղեքի անունների մեջ էլ եմ ման գալիս տղիս անունը…ուղակի բան չասելով իջել եմ իրա հետ գնացել եմ եկեղեցի մոմ եմ վառել, չոքեչոք աղոթել մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։
Աստված ջան պահի պահպանի մեր քաջերին, մի թող այ էս վարորդի պես ծնողների աչքը մնա տղեքի ճամփին..’’



Сообщение Էսօր գործի էի գնում, ավտոբուսի վարորդին ասեցի մալաթիա տոնավաճառի կանգառը կանգնի, չկանգնե՛ց появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.



от admin