Այս ՀԱՅԸ 11 հայտնագործությունների հեղինակ է. Ճանաչենք մեր հայրենակից ավիակոնստրուկտորին — ingablog

Այս ՀԱՅԸ 11 հայտնագործությունների հեղինակ է. Ճանաչենք մեր հայրենակից ավիակոնստրուկտորին

1979 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը։

loading...



Ինստիտուտից հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Սուխոյի անվան ավիաշինական գործարանում որպես ինժեներ-կոնստրուկտոր, 1994 թվականից՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1997 թվականից՝ «Սուխոյ» ավիացիոն ռազմաարդյունաբերական համալիրի, 1999 թվականից, միաժամանակ՝ Սուխոյի ՀԿԲ ձեռնարկության գլխավոր տնօրեն:





Պողոսյանի ղեկավարման տարիները նշանակալի են ռուսական իրականության համար բացառիկ մի քանի նախագծերի սկզբնավորմամբ։ 2002 թվականին «Սուխոյ» կոնցեռնը հաղթեց նոր 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման մրցույթում, ինչն ամենամեծ ձեռքբերումն էր կոնցեռնի պատմության մեջ։

Բացի դրանից Պողոսյանը նախաձեռնեց նաև ընկերության համար բոլորովին նոր մարդատար ինքնաթիռի ստեղծման գործընթաց։ 2010 թվականին կոնցեռնի ֆինանսական շրջանառությունը կազմել է մոտավորապես 40 միլիարդ ռուբլի։


Պողոսյանի ղեկավարությամբ մինչև 2010 թվականը «Սուխոյ» կոնցեռնը բացառիկ վերելք է ապրել։ 2007 թվականին Պողոսյանն ընտրվել է ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» ղեկավարի առաջին տեղակալ, 2008 թվականից համատեղության կարգով նշանակվել է «Սուխոյի» հիմնական մրցակից «ՄիԳ» կոնցեռնի գերագույն տնօրեն։



Պողոսյանը ղեկավարել է Սու-21 «բիզնես-դասի» գերձայնային ուղևորատար ինքնաթիռի և Սու-47 թևի հակադարձ սլաքաձևությամբ ռմբակոծիչի նախագծման աշխատանքները:

Զբաղվում է ռազմական և քաղաքացիական նշանակման նոր թռչող ապարատների ստեղծման հարցերով։ Հեղինակ է 14 գիտական աշխատանքների և ունի 11 հայտնագործություն։

Այժմ Միքայել Պողոսյանը 65 տարեկան է և ունի երկու զավակ։ Դուստրը սովորել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, որդին՝ Արտուշը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։

Сообщение Այս ՀԱՅԸ 11 հայտնագործությունների հեղինակ է. Ճանաչենք մեր հայրենակից ավիակոնստրուկտորին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin