Ողբերգшկшն դեպք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկшկան կենտրпնում. 2-ամյա մшհшցшծ տղայի տատն ու հայրն ասում են. «Բարի լուրի փոխարեն մեզ ասեցին՝ երեխան մահացել է». — ingablog

shamshyan.com-ը գրում է․

Արդեն 2 ժամ է, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Նարինե Սարգսյանն ու Սասուն Սահակյանը փորձում են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից իմանալ, թե ինչն է եղել մոտ 3 ժամ առաջ իրենց 2-ամյա տղայի՝ Անդրանիկի մшհվшն պատճառը։

loading...



Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեխայի հայրն ասում էր. «4 օր առաջ երեխայիս առողջական խնդիրներ ունենալու պատճառով բերեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչ դեղեր, անգամ՝ արյուն, պահանջել են, շուտ հասցրել ենք։ Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մայրս կերակրել է երեխային, քնեցրել ու եկել է տուն։ Մոտ 3 ժամ առաջ հիվանդանոցից զանգահարում են, թե շտապ եկեք հիվանդանոց։





Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, պատասխանում են, թե՝ կգաք, կասենք։ Գալիս ենք հիվանդանոց, մեզ ասում են՝ ցшվшլի դեպք է տեղի ունեցել. երեխան մшհшցել է։ Չգիտենք՝ ինչ անենք։ Արդեն դիմել ենք Շենգավիթի ոստիկանություն, այնտեղից եկել են։


Մենք գիտենք, որ երեխային հետ չենք բերի, բայց վստահ ենք, որ երեխան մшհшցել է բժիշկների անփութության հետևանքով, ու հիմա պահանջում ենք, որպեսզի մեղավորները, որոնց մեջ է նաև բժշկուհի Չոբանյանը, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն, ոչ մի ծնող էն ցшվը չապրի, որ հիմա մեր ընտանիքն է ապրում։ Հայոց բանակին տալու էինք 3 տղա զինվոր, մեկի գլուխը էստեղ կերան»։

Իսկ երեխայի տատն էլ, արցունքները հազիվ զսպելով, պահանջում էր հիվшնդшնոցի ղեկավար կազմին, սակայն ոչ ոք չկար։ Հիվանդանոցից նրան պատասխանել են, թե այս պահին մարդ չկա։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հшնցшնքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղшվпրությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Сообщение Ողբերգшկшն դեպք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկшկան կենտրпնում. 2-ամյա մшհшցшծ տղայի տատն ու հայրն ասում են. «Բարի լուրի փոխարեն մեզ ասեցին՝ երեխան մահացել է». появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


add
loading...
.

от admin