ԱԻՆ-ը հրապարակեց վերջին տեղեկատվnւթյունը. Իրավիճակն այս պահին — ingablog

ԱԻՆ-ը հրապարակեց վերջին տեղեկատվnւթյունը. Իրավիճակն այս պահին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

loading...



Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։





Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։


Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։



Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Сообщение ԱԻՆ-ը հրապարակեց վերջին տեղեկատվnւթյունը. Իրավիճակն այս պահին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin