Բայրամnվի անակնկալ խnստnվանությունը․ ՀՀ-ն արագ uկuում է — ingablog

Բայրամnվի անակնկալ խnստnվանությունը․ ՀՀ-ն արագ uկuում է

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում ունեցած ելույթում կրկին հայտարարել է, թե «ԼՂ հակամարտությունն ավարտված է»:

loading...



«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուրջ 30 տարի անց ավարտվել է։





Ադրբեջանը սկսել է «ազատագրված» տարածքների վերակառուցումը»,- հայտարարել է Բայրամովը՝ նշելով, որ Բաքուն պետական բյուջեի հաշվին վերականգնում է ենթակառուվածները, մայրուղիներ ու օդանավակայաններ է կառուցում, վերականգնում է կրոնական ու մշակութային կառույցները։

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն ու իր հետկոնֆլիկտային գործիքները կարող են նպաստել այս գործընթացին, սակայն մինչ օրս չեն արձագանքում Ադրբեջանի կոչերին։


«Հակամարտության ավարտը ՀՀ-ի և Ադրբեջանի համար եզակի հնարավորություն է ստեղծել՝

կառուցելու բարիդրացիական ու միջպետական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված տարածքների անփոփոխության վրա»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։



Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ադրբեջանցի նախարարը նշել է, թե այն կարող է ծառայել տարածաշրջանում անշրջելի խաղաղությանը։

««Զանգեզուրի միջանցքի» հնարավորինս արագ շահագործումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի ու Նախիջևանի միջև քաղաքացիական անձանց,

ավտոմեքենաների ու բեռների անարգել տեղաշարժի համար, այն նաև այն կվերաբացի տրանսպորտային հաղորդակցությունները Ադրբեջանի ու Հայաստանի միջև և այդպիսով կծառայի անշրջելի խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է Բայրամովը։

Сообщение Բայրամnվի անակնկալ խnստnվանությունը․ ՀՀ-ն արագ uկuում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin