Թnւրքական լրատվամիջnցը հերքnւմ է տարածել․ Տhաճ անակնկալ — ingablog

Թnւրքական լրատվամիջnցը հերքnւմ է տարածել․ Տhաճ անակնկալ

Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը անդրադարձել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող պատմական Անի քաղաքին, խեղшթյnւրելnվ և шղճшտելnվ պատմական փաստերը:

loading...



Մասնավորապես թուրքական լրատվական գործակալությունը հերքում է Անիի հայկական լինելը և այն ներկայացնում է , որպես բյուզանդական քաղաք, որը ժամանակի ընթացքում անցել է սելջուկների տիրապետության տակ:





Անին ներկայացվում է, որպես տարբեր ազգությունների, կրոնների մշակութային ժառանգություն: Հիշեցվում է, որ Անին 2016 թ-ին ներառվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Նշվում է Անին հայտնի է նաև «հազար ու մի եկեղեցիների քաղաք» անվանմամբ:

Հիշատակվում է նաև Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին , որը հայկական ճարտարապետական հուշարձան է Անիում։ Խոսվում է նաև հայ իշխան Աբուղամր Պահլավունիի մասին, որի անվամբ կառուցվել է 10-րդ դարում Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին: Ուշագրավն այն է, որ վերոնշյալ մարդիկ չեն հիշատակվում որպես հայեր:

Նշվում է, որ Անին մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում և տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Թուրքիա՝ Անին տեսնելու համար: Իսկ թուրք հնագետները շարունակում են ուսումնասիրել ԱՆին և հարակից տարածքներում պեղումներ արել:


Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թուրքական լրատվամիջոցները փորձում են վերшցնել հայկական հետքը Թուրքիայում: Նախկինում էլ Անիի վերաբերյալ թուրքերը մի շարք անհիմն պնդումներ են արել, որևէ հիշատակում չանելով Անիի հայկական լինելու վերաբերյալ:

SLIM news-ը ցանկանում է հիշեցնել և կոչ անել թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությանը չխեղաթյուրել պատմական փաստերը և հիշեցնում ենք , որ Մեծ Հայքի թագավորության արևմուտքում գտնվում էր Բարձր Հայք նահանգ-աշխարհը։



Այն իր անունը վաստակել էր ոչ թե բարձր աշխարհագրական դիրքի, այլ հայկական հեթանոսական դիցարանի բոլոր աստվածների տաճարների սրբավայր լինելու պատճառով։

Նրա ամրոցներից առավել հայտնի էր «Անի-Կամախ» բերդաքաղաքը, որը գտնվում էր Դարանաղի գավառում։

Այստեղ կառուցվել է գլխավոր աստծու՝ Արամազդի տաճարը։ Անի քաղաքի անվանումը գալիս է այս ամրոցից։ Անիի անվանումը կապվում է նաև հայկական դիցարանի գլխավոր՝ մայրության ու պտղաբերության աստվածուհի Անահիտի հետ։

Անի էր կոչվում նաև հայկական հեթանոսական տոմարի ամիսների յուրաքանչյուր 12-րդ օրը, որը նույնպես կախված էր Անի-Կամախ բերդաքաղաքի հետ։

Сообщение Թnւրքական լրատվամիջnցը հերքnւմ է տարածել․ Տhաճ անակնկալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin