Գարիկ Սարգսյանը Լանջանիստում պարտվեց. Նոր տվյալներ — ingablog

Գարիկ Սարգսյանը Լանջանիստում պարտվեց. Նոր տվյալներ


Ավարտվել են ՏԻՄ ընտրությունները, փոքր համայնքներում՝ նաեւ ձայների հաշվակը: Արարատի մարզի Վեդի համայնքի Լանջանիստ համայնքում ՔՊ-ն պարտություն է կրել:





loading...


«Հզոր համայնք» նորաստեղծ կուսակցության օգտին քվեարկել է 22, ՔՊ-ի՝ 17 եւ չորս հոգի էլ Հանրապետություն կուսակցության թեկնածուի օգտին:

Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուն Գարիկ Սարգսյանն է, «Հզոր համայնքի» ցուցակն առաջնորդում է Սպարտակ Թարթիկյանը:


Նախնական արդյունքներով Արագածոտնի մարզի Չքնաղ համայնքում (Ապարանի տարածաշրջան) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 21 քվե, իսկ «Կարեն Եղիազարյան» դաշինքի օգտին քվերակել է 124 ընտրող։



Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Մրգաշատ գյուղի 15/08 ընտրատեղամասում, ըստ նախնական տվյալների, մասնակիցների թիվը 1251 է, մասնակցել է 407 ընտրող, որից ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 248, ՔՊ-ի օգտին՝ 154, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

Նշենք, որ Մեծամորում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ՀՅ Դաշնակցություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Сообщение Գարիկ Սարգսյանը Լանջանիստում պարտվեց. Նոր տվյալներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin