Ամփոփ տվյալներ Աբովյան, Վարդենիս, Մասիս, Վեդի, Վանաձոր և Գավառ համայնքներից — ingablog

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, առաջատարը ԲՀԿ-ն է, որի օգտին քվեարկել է 5231 ընտրող։

Իշխող ՔՊ-ի օգտին Աբովյանում քվեարկել է 4279 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 639 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 1124 ձայն։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում առաջատարը «Ահարոն Խաչատրյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 929 ընտրող։

loading...



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 621, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 216 մարդ։





Ես երբևէ չեմ կասկածել Մասիսի ժողովրդի հաղթանակին։ Այս մասին Մասիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, անդրադառնալով ընտրության նախնական արդյունքներին, ասաց Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ, որովհետև Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։

Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա։ Մենք հաղթեցինք իրենց»,-ասաց նա՝ հավելելով, թե բռնաճնշումներ են եղել իշխանությունների կողմից, սակայն ժողովուրդը հաղթել է։


Նշենք, որ նախնական տվյալներով՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի օգտին քվեարկել է 2770 ընտրող, իսկ ՔՊ-ի օգտին՝ 2395 ընտրող։

Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։



Նախնական տվյալներով Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3332 ընտրող։

ՔՊ-ն Վանաձորում ստացել է 2251 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որը ստացել է 1524 ձայն։

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3615 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում ստացել է 2164, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 490 ձայն։

 

 


add
loading...
.

от admin