Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ ամերիկյան ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել — ingablog

Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ ամերիկյան ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել


ԱՄՆ ռազմաօդային ուժերի OF 38th RS/55th WG, Boeing RC-135V Rivet Joint ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել Սև ծովի վրայով՝ մոտենալով Ղրիմի ափերին, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հիմնվելով PlaneRadar կայքի տվյալների վրա։





loading...


Ըստ հարթակում առկա տյվյալների՝ ինքնաթիռն օդ է բարձրացել Կրետե կղզու «Սուդա» ավիաբազայից, ապա սահմանը դիտարկելուց հետո ուղևորվել Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ, այնուհետև մտել Վրաստանի օդային տարածք։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ դեկտեմբերի 3-ին Թել-Ավիվ-Մոսկվա չվերթ կատարող ուղևորատար ինքնաթիռը ստի պված է եղել փոխել թռիչքի ուղղությունը Սև ծովի վրա՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռին շատ չմոտենալու համար։


«Ռոսավիացիա»-ն այս տեղեկությունը հաստատել էր։



Ամերիկյան ռազմական ինքնաթիռները պարբերաբար հայտնվում են Սև ծովի ջրերի վրա։ Նախօրեին ռուսական Սու-27 և Սու-30 ինքնաթիռներն օդ են բարձրացել՝ ուղեկցելու ամերիկյան հետախուզական RC-135 և CL-600 «Արտեմիս» ինքնաթիռներին, որպեսզի դրանք չհատեն պետական սահմանը։

Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ ամերիկյան ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել

Сообщение Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ ամերիկյան ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin