Ինչպես են ոuտիկանները ձերբակալnւմ հեsախnւզվող Uտեփանավանի նախկին քաղաքապետին — ingablog

Ինչպես են ոuտիկանները ձերբակալnւմ հեsախnւզվող Uտեփանավանի նախկին քաղաքապետին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում

loading...



ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել Ստեփանավանի նախկին քաղաքապետին։





Ոստիկանությունը նշում է, որ 59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Սեպտեմբերի 13-ին հարուցված քրեական գործով նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն թաքնվում էր քննությունից, ուստի նրա նկատմամբ նոյեմբերի 5-ին հայտարարվել էր հետախուզում։ 59-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին։


Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։



Հիշեցնենք, որ ՔԿ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել դեպքի մասին եւ նշել, որ հետախուզվող Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և կալանավորվել է։

 

Сообщение Ինչպես են ոuտիկանները ձերբակալnւմ հեsախnւզվող Uտեփանավանի նախկին քաղաքապետին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin