Անվտանգnւթյան խորhրդի տարoրինակ նիuտ՝ Փաշինյանի գլխավnրությամբ — ingablog

Անվտանգnւթյան խորhրդի տարoրինակ նիuտ՝ Փաշինյանի գլխավnրությամբ

Հրապարակվել է տեղեկություն Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստի անցկացման մասին, որին,

loading...



բացի մշտական անդամներից, մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագրի» ֆունկցիոներներ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում խորհրդարանում և կառավարությունում։





ԱԺ նիստի թեման չի նշվում, թեև սովորաբար հանրությանն ինչ-որ կերպ բացատրվում է, թե անվտանգության ինչ մարտահրավերն է դարձել նիստի պատճառը։ Դատելով մասնակիցների կազմից՝ խոսքը խորհրդարանում սպասվող որոշ գործընթացների մասին է։

Մասնավորապես, այսօր խորհրդարանի հանձնաժողովը մերժեց ընդդիմության առաջարկած սահմանազատման/սահմանագծման մասին հայտարարության տեքստը։


ԱԺ հանձնաժողովի նիստն անցել է դռնփակ, սակայն հաղորդվում է, որ տեքստի հեղինակները կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից,

գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու Հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով,

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից:



Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարության նախագիծը մերժելը բացատրել է տեքստում իշխանությանն ուղղված մեղադրանքների առկայությամբ և ընդդիմությանը մեղադրել ներքաղաքական մոտիվացիայի համար։ Ընդդիմությունը չի հրաժարվել ներքաղաքական մեղադրանքներից։

Իշխող կուսակցությունը նաև նշել է, որ հայտարարության բաց քննարկումը կարող է մարտահրավեր լինել ազգային անվտանգությանը: Թե ինչպես կարող է հայկական իրավունքների արձանագրումը վնասել ազգային անվտանգությանը, պարզ չէ։

Աղբյուր՝ lragir. am

Сообщение Անվտանգnւթյան խորhրդի տարoրինակ նիuտ՝ Փաշինյանի գլխավnրությամբ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin