ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գնաց այդ քայլին — ingablog

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գնաց այդ քայլին


Factor. am-ը տեղեկացավ, որ այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպելու է գերիների հարազատների հետ։





loading...


Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ րոպեներ առաջ հանդիպումը մեկնարկել է։ «Գերիների տասը հարազատների հետ է հանդիպումը»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից հայ ռազմագերիների տասնյակ հարազատներ բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում ԱԺ նախագահի հետ։


Նրանք իրենց բողոքն էին հայտնում Փարիզում Սիմոնյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութի կապակցությամբ, որում խորհրդարանի խոսնակը, մասնավորապես, նշել էր.



«Եթե ես գերիների պատճառով պիտի Սիսիանը կորցնեմ, Սյունիքը կորցնեմ, կներես, բայց ես համարում եմ, որ իրենք արդեն չկան»։

Գերիների հարազատները ցանկանում են Սիմոնյանից պարզաբանում ստանալ արտահայտած մտքերի վերաբերյալ։

Сообщение ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գնաց այդ քայլին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin