«Անգրագետ կառավարումը՝ որևէ ոլորտի, բերում է տոտալ քանդման… ինչպես տեսնում եք». Նազենի Հովհաննիսյան (ֆոտո) — ingablog

«Անգրագետ կառավարումը՝ որևէ ոլորտի, բերում է տոտալ քանդման… ինչպես տեսնում եք». Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և կից գրառում կատարել:

loading...



«Սովորել, անընդմեջ սովորել ու հետո կիրառել էդ ամենը, կիրառել ամեն վայրկյան, ամեն պատեհ առիթով, սխալվել՝ հետո նույն սխալը չկրկնելու սկզբունքով, սխալվել՝ սովորելու ու զարգանալու նախապայմանով, ոչ թե կորցնելու և կոտրվելու:





Ի վերջո՝ գիտական վերջին հոդվածները անընդհատ ասում են, որ մարդու ուղեղը ֆիզիկապես է անգամ փոխվում՝ ձեր ստացած ինֆորմացիայի, գիտելիքի ու կարդացածի ազդեցությունից:


Իսկ ամենից արդյունավետը՝ երիտասարդ տարիքում սովորածն է(. մինչև 30), հետո դժվարանում է գործը…էնպես, որ ժամանակ մի կորցրեք, անկեղծ եմ ասում, շատ է ափսոս … Մեր սխալները մի արեք…»,- գրել է Նազենին և հավելել.

«Որքան փոքրանում է մեր ֆիզիկական քարտեզը…այնքան պիտի մեծացնենք մեր ինտելեկտուալ, մշակութային և արտադրական քարտեզները, այլապես կկորչենք…



Հ.Գ. Եթե դպրոցում և ԲՈւՀ- ում սովորելու տարիներին լիարճեք գիտակցենք կրթության անհրաժեշտությունը, հաստատ անիմաստ ժամանակ չենք կորցնի:

Անգրագետ կառավարումը՝ որևէ ոլորտի, բերում է տոտալ քանդման… ինչպես տեսնում եք»:

Сообщение «Անգրագետ կառավարումը՝ որևէ ոլորտի, բերում է տոտալ քանդման… ինչպես տեսնում եք». Նազենի Հովհաննիսյան (ֆոտո) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin