Ինչ է գրել Գարեգին Նժդեհը վերջին նամակում, բանտից դստերը. 1955 թ.-ի ապրիլի 12 — ingablog

Գարեգին Նժդեհի վերջին նամակը բանտից դստերը. 1955 թ.-ի ապրիլի 12

Իմ թանկագին դուստր Լիլյա.

Ստացա քո առաջին գրած նամակը:

loading...



Հասկանալու համար, թե նամակդ կարդալիս ես ինչ վերապրեցի, պետք է ողբերգական ճակատագրով հայր լինել, ինչպիսին ես եմ:





Չէ՞ որ, սիրելիս, ես քեզ չեմ տեսել: Երբ դու ծնվել ես, ես Երեւանում չեմ եղել:

Ինչպես է քեզ մեծացրել մայրդ, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ հեշտ չի եղել: Ես նրան` մորդ, երախտապարտ եմ հավետ:


Նա անկարելիության աստիճանի բարի էր, բնույթով` քնարական, իդեալներով կին, մի խոսքով հրաշալի մարդ, սակայն մեզ ճակատագրով վիճակված չէր միասին ապրել:

Համբուրիր մորդ եւ ասա նրան, որ սրանից յոթ տարի առաջ Վլադիմիրի բանտից ես նրան տասնմեկ նամակ եմ գրել, բայց պատասխան չեմ ստացել:

Երջանիկ կլինեմ, եթե ուղարկես մորդ, քո եւ իմ սիրելի թոռնուհիների լուսանկարները:



Համբուրում եմ բոլորիդ:

Քո հայր Գարեգին:

Գարեգին Նժդեհի կողմից գրված վերջին նամակը բանտից դստերը, 1955 թվականի ապրիլի 12 — ին։ Նժդեհը մահացավ դեկտեմբերի 21 -ին, Վլադիմիրի բանտում։

Գարեգին Նժդեհի վերջին նամակը բանտից դստերը. 1955 թ.-ի ապրիլի 12

 


add
loading...
.

от admin