Իսպանական El Pais պարբերականը nւշագրավ լnւր է hրապարակել․ Անակնկալ արտաhnսք — ingablog

Իսպանական El Pais պարբերականը nւշագրավ լnւր է hրապարակել․ Անակնկալ արտաhnսք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում կրկին ադրբեջանական հայտնի թեզն է հնչեցրել՝ նշելով, որ, իբր,

loading...



Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն «ավարտված է» և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին «վերադարձ չկա»։





«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և պարզ։ Մենք խաղաղություն ենք ցանկանում, մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հաղթել ենք պատերազմը, և այդ իրականության հետ պետք է հաշվի նստել։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Ղարաբաղի կարգավիճակի կամ դրա նման որևէ բանի շուրջ քննարկումներին վերադարձ չկա»,- ասել է Ալիևը։


Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «ռազմաքաղաքական ճանապարհով լուծել է հակամարտությունը»՝ նշելով, որ ներկայում Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայված, և իրավիճակն ավելի կայուն է, քան հայ-ադրբեջանական սահմանին։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահը, որը պարբերաբար հանդես է գալիս հայ ժողովրդի հասցեին թշնամական հայտարարություններով, ասել է, որ, իբր,

Հայաստաը պետք է «զերծ մնա ցանկացած թշնամական գործողություններից ու տարածքային պահանջներից՝ աշխատելով խաղաղության պայմանագրի վրա»։



«Մենք հարևաններ ենք, մեզնից ոչ մեկն այլ մոլորակ չի թռչելու։ Մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի և աստիճանաբար հիմք ստեղծենք հարաբերությունների կարգավորման համար։

Մենք բաց հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան, սակայն դեռ դրական ազդակներ չենք ստացել»,- ասել է Ալիևը։

Աղբյուր՝ Factor. am

Сообщение Իսպանական El Pais պարբերականը nւշագրավ լnւր է hրապարակել․ Անակնկալ արտաhnսք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin