Պարզաբանում է Վանեցյանը — ingablog

Պարզաբանում է Վանեցյանը

Ընդդմինությանն ու առհասարակ ժողովրդի կամքը իրականում հնարավոր չէ զսպել բիրտ ուժի կիրառմամբ ու այն էլ ապօրինի բիրտ ուժի կիրառմամբ։

loading...



Պրն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում, որևէ այլ այլ նպատակ չկա։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։





«Ես ծանոթացա պրն Ասլանյանի գործի նյութերին ու կարող եմ ասել, որ որևէ հիմնավորում, որով հնարավոր է մարդում մեղադրանք առաջադրել ու զրկել ազատությունից, ուղղակի չկա։

ՄԵնք տեսանք, որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, բոլոր այն համայնքներում, որտեղ ունեցել է պարտություն, բոլոր այդ տեղերում ռեպրեսիվ մեթոդներով փորձում են այնպես անեն, որպեսզի համայնքապետեր ընտրվեն բացռապես իրենց կուսակցության ներկայացուցիչները կամ էլ իրենց սպասարկող կուսակցության ներկայացուցիչները։


Սակայն ես ձեզ հավաստիացնում եմ, որ հնարավոր չէ ապօրինի միջոցներով այդ գործը հասցնել ավարտին։

Այո, ամսի 17-ին, այսինք՝ վաղը չէ մյուս օրը, նախատեսված էր Վանաձորի ավագանու նիստը, իսկ այսօր մենք տեղեկացանք, որ «Լուսավոր Հայաստանը» դիմել է դատարան ու պահանջում է վերահաշվարկ։



Չեմ կարծում, որ սա պատահականություն է։ Որովհետև իշխանություններին երևի ուղղակի ժամանակ էր պետք ձգել, որ կարողանան Ասլանյանի նկատմամբ կիրառեն այն պատժամիջոցները, որը հենց այս պահին կիրառվում է։

««Լուսավոր Հայաստանը» չի հաղթահարել անցողիկ շեմը ու դատարան դիմելու այս պրոցեսը , կարծում եմ, ձևական բնույթ է կրում։

Խորհուրդ եմ տալիս ՔՊ-ին համակերպվել, որ իրենք կրելու են մշտական պարտություն քաղաքական պայքարներում։ Ըննդիմությունը ու հայ ժողովուրդը ի վերջո կարողանալու է հաղթել ու ձևավորվել այնպիսի իշխանույթյուն, որը գործելու է ելնելով ՀՀ շահերից»,- ասաց Վանեցյանը։

Сообщение Պարզաբանում է Վանեցյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin