Իրանից եկող ազդակները հաստատուն են․ Հարևան երկրի բարեկամական ակնարկը — ingablog

Իրանից եկող ազդակները հաստատուն են․ Հարևան երկրի բարեկամական ակնարկը

Դեկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իսլամական մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

loading...



Հանդիպման սկզբում Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվшնգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար:





Իր հերթին Արմեն Գրիգորյանը, ողջունելով պարոն Բիղաշին, ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են։

Մահմուդ Ահմադի Բիղաշն իր խոսքում կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ համար:


Մասնավորապես ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտшնգությունը, սահմանների шնխшխտելիnւթյnւնն Իրանի համար կարմիր գծեր են և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն:



Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը նշել է Հայաստանի կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ:

ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման:

Հանդիպման վերջում զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում փոխգործակցության շարունակության անհրաժեշտությունը:

Сообщение Իրանից եկող ազդակները հաստատուն են․ Հարևան երկրի բարեկամական ակնարկը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin