Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը այցելել է Արցախ — ingablog

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը այցելել է Արցախ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ, ինչի մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին:

loading...



«Վալերի Պեկրեսեն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։





Նա այնտեղ հանդիպել է տեղի քաղաքական գործիչներին: Ճանապարհորդությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի կարողացել լուսաբանել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,-գրել է մեկնաբանը:


Ադրբեջանը դիմել է Google-ին Արցախի հայկական տեղանունները փոխելու համար, որոնք, ըստ իրենց սխալ են արտացոլված Google Maps-ում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Չգիտեմ՝ որքանով է Հայաստանը լուրջ վերաբերվում այս հարցերին, բայց սա տեղավորվում է նաև թվային դիվանագիտության հասկացողության շրջանակներում:



Մի օր գուգլի քարտեզում կհայտնաբերենք, որ ոչ միայն ամբողջ Արցախը, այլև մեր մարզը, քաղաքը, բնակավայրը, գետը կամ լիճը ադրբեջանական տեղանուններով են, իսկ ժամանակի ընթացքում համացանցային մարդու համար դրանք կընկալվեն որպես ադրբեջանական տարածքի մաս:

ՀՀ Արցախի ինքնորոշման իրավունքի և ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերը վաղուց դուրս են եկել զուտ դեմարկացիոն ընկալումներից և դրանով պետք է զբաղվել հետևողականորեն»,-նշել է նա:

Сообщение Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը այցելել է Արցախ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin