Հայկ Մարությանը թող ինձ ների, բայց․ ․ Իզաբելլա Աբգարյանի դիպnւկ անդրադարձը — ingablog

Հայկ Մարությանը թող ինձ ների, բայց․ ․ Իզաբելլա Աբգարյանի դիպnւկ անդրադարձը

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

loading...



«Ինձ ասում են «Հայկի կյանքը շատ ավելի լավը կլինի, հանգիստ կապրի»:





Հայկ Մարությանը թող ինձ ների, բայց իր հարցը չի, որ ինձ ամենից շատն է հունից հանել:

Երեկ հեռացվել է ոչ միայն Հայկ Մարությանը: Երեկ հեռացվել է որոշումների հիմքում համայնքի շահը ու երևանցու՝ օրակարգ թելադրող լինելը:


Երեկ հեռացվել են ավագանու իշխող թիմի ամենից շատ ջանք գործադրած, ամենաբանիմաց, ամենանվիրված անդամները:

Ու նրանց կորուստը չի կարող համայնքին օգուտ բերել, վնաս է բերելու՝ նաև շատերի մոտ ի սպառ վերացնելով պետական ու համայնքային կյանքում դերակատարություն ունենալու ցանկությունը:

Երբ ասում եք «ոչինչ, օրենքով է», հարց եմ ուզում տալ. պատկերացրեք հիվանդանոցում եք աշխատում, որտեղ ձեր գործընկերներին՝ ամենալավ բժիշկներին հեռացնում են աշխատանքից կամ պայմաններ ստեղծում, որ թողնեն գնան, չկարողանան աշխատել:



Նրանց տեղը բերում են նորերի, որոնք դեռ տևական ժամանակ պիտի անատոմիա ուսումնասիրեն վիրահատելու համար:

Լրիվ նույն իրավիճակն է Երևանի ավագանիում:

Նորմա՞լ է: Ո՞նց կզգայիք, եթե այդ հիվանդանոցի աշխատող լինեիք: Պացիենտների համար էլ հանգի՞ստ կլինեիք»,- գրել է նա:

Сообщение Հայկ Մարությանը թող ինձ ների, բայց․ ․ Իզաբելլա Աբգարյանի դիպnւկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin