ՍԱ ՎԱՏ ՆՇԱՆ Է… ահա մի քանի կարևոր նշան՝ կապված սպասքեղենի հետ — ingablog

Կան բազմաթիվ սնհավատություններ, սակայն դրանք ոչ բոլորն է հնարավոր բացատրել տրամաբանորեն:

Այսօր կխոսենք սպասքեղենի մասին, որը բացասական էներգիա է բերում ձեր տուն: Դուք չեք էլ հասկանում, որ ինքներդ եք ձեր տուն բերում անհաջողություններ:

loading...



Ահա մի քանի նշան՝ կապված ափսե կոտրելու հետ Կոտրված և վնասված սպասք





Եթե ափսե եք կոտրել ձեր ծննդյան օրը, ապա վստահ եղեք, որ այդ փոքրիկ անախորժությունը ձեզ ողջ հաջորդ տարվա ընթացքում հաջողություն կբերի:

Եթե չամուսնացած աղջիկը ափսե է կոտրել, ապագա փեսացուի հետ ծանոթանալու հնարավորություն կունենա: Իսկ ահա տղամարդկանց դեպքում սա կարող է վկայել կարիերայում դրական փոփոխությունների մասին:

Եթե ափսե է կոտրել ամուսնացած կին, հավանաբար նրա և ամուսնու միջև վեճ կլինի:


Նվեր ստացած և և ուրիշից վերցրած սպասք

Եթե ափսե եք նվիրում որևէ մեկին, մեջը պարտադիր միրգ դրեք: Դատարկ սպասքը անհաջողություն կբերի ինչպես ձեզ, այդպես էլ ստացողին:



Եթե ձեզ Ամանորին ափսե են նվիրել, համոզված եղեք, որ ֆինանսական հարցերում հաջողություն կունենաք: Նոր տուն տեղափոխվելիս սպասքեղեն նվեր ստանալը նույնպես լավ նշան է:

Իսկ ահա կաթսաներն ու տապակները այնքան էլ լավ նվեր չեն: Դրանք կարող են առողջական խնդիրներ և մտերիմների հետ վեճեր առաջացնել: Ինչ վերաբերվում է տանը, նման նվերը կոչնչացնի տան դրական էներգետիկան:

Մի պահեք տանը ուրիշի սպասքը: Եթե որոշ պատճառներով այն հայտնվել է ձեր տանը, փորձեք որքան հնարավոր է շուտ վերադարձնել տիրոջը՝ մեջը որևէ քաղցրավենիք կամ միրգ դնելով:
Ահա սպասքեղենի հետ կապված ևս մի քանի կարևոր նշան.

թույլ մի տվեք, որ հյուրերը ձեր տանը ափսե լվանան
ամեն օր լվացեք ափսեները, թույլ մի տվեք, որ դրանք լվացարանի մեջ կուտակվեն
լվացեք ափսեներն անմիջապես ուտելուց հետո եթե սկեսուրը ձեր տանը ափսեներ է լվացել, մոտ ապագայում ընտանեկան վեճեր կլինեն:


add
loading...
.

от admin