ВИСЯЧИЕ САДЫ СЕМИРАМИДЫ — ingablog

Այդ այգիները կառուցել է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II արքան, իր սիրելի կնոջ` Ամիթիս թագուհու համար, ով իր երիտասարդությունը անցկացրել է բարձր լեռներում:


 


 Նա կարոտում էր իր հայրենիքի բնությունը, ցանկանալով թեթևացնել թագուհու  կարոտը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան այս տեխնածին այգիները, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։


Նախկինում Բաբելոնը (այժմ`Իրաք) շրջապատված էր բարձր աղյուսներով, հաճախ զարդարված կապույտ սալիկներով և ոսկե նախշերով: Քաղաք մտնել կարող էիք ութ բարձր դարպասներից: Քաղաքի գլխավոր դարպասը Իշտարն էր, որի վրա պատկերված էին մոտ վեց հարյուր նկարներ` ցլեր և առասպելական կենդանիներ` վիշապներ: Բայց քաղաքին շքեղ տեսք էին տալիս տեխնածին այգիները, զարդարված մի շարք էկզոտիկ ծառերով ու անուշահոտ ծաղիկներով:

Բարձրահասակ և բարեկազմ ծառերը ստեղծում էին ստվերներ, ավելին քան հարկավոր էր ստվերային բուսականության համար: Թագուհին և նրա ամուսինը պարզապես սիրում էին հանգստանալ զով ստվերում, որը թագուհուն հիշեցնում էր իր հայրենի լեռները: Բայց, ցավոք ժամանակակից գիտնականները չունեն ապացույցներ, որ «Կախովի այգիները» իսկապես գոյություն են ունեցել: Ասում են, որ այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրեղեղից: Սակայն հստակ անցկացրած պեղումները ոչ մի որոշակի արդյունքի չեն հանգեցրել: Բայց հույսը դեռ չի մարել, քանի որ հայտնաբերվել էին քանդակներ, որոնց վրա պատկերված էին այգիները: [1]


 


Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ։ Այն նաև համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: [2]

 

от admin