ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը վերադառնում է — ingablog

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը վերադառնում է

Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը, սկսել են համագործակցել Ամերիա բանկի հիմնադիր,

loading...



վերջերս քաղաքական հայտ ներկայացրած եւ «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նրանք աշխատանքի են անցել Վարդանյանի մոտ։





Արա Այվազյանը մեզ հետ զրույցում նկատելիորեն անակնկալի եկավ մեր այն հարցից, թե ի՞նչ համագործակցություն է իր եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ։

Փորձեց զրույցը տանել այլ ուղղությամբ՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր տեղեկությունները։


Ասաց, որ ինքն ակտիվորեն շփվում է շատերի, այդ թվում Ռուբեն Վարդանյանի հետ, նրա հետ վերջին անգամ երեք օր առաջ է զրուցել։ Հարցին՝ Ռ․ Վարդանյանի մոտ աշխատանքի՞ եք անցել, ասաց․ «Եթե որեւէ բան լինի, կիմանաք»։



Նշեց, որ բանկային համակարգի հետ ինքն առնչություններ չունի։ Իսկ հնարավո՞ր է քաղաքական դաշտ մտնեք, անդամակցեք «Ապրելու երկիր» կուսակցությանը, Այվազյանը դարձյալ դիվանագիտական պատասխան տվեց՝

միայն կրկնեց, որ ինքը, այո, պարբերաբար հանդիպում, զրուցում է Ռուբեն Վարդանյանի հետ։

Նախկին տեղակալների մասով էլ ասաց՝ իրենց հարցրեք։

Сообщение ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը վերադառնում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin