(Տեսանյութ) Կրակոցներ, փողոցային բախումներ, գերեվարված ուժայիններ, հարձակումներ զինամթերքի խանութների վրա, հրդեհներ և սարսափեցնող այլ կադրեր՝ Ղազախստանից — ingablog

Հունվարի 4–ից Ղազախստանում մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են՝ վերածվելով զանգվածային անկարգությունների։ Պետության տարբեր քաղաքներում ցուցարարները այրում ու ոչնչացնում են իրավապահ մարմինների մեքենաներն ու տեխնիկան։ Ցուցարարները չեն խնայում անգամ շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաները։

Չնայած մի քանի մարզերում հայտարարված արտակարգ դրությանը՝ ցուցարարները շարունակում են անհնազանդության գործողությունները՝ զենք, զինամթերքի գործածմամբ։

loading...



Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվում են ուժայինների ծառայողների վրա, ծեծում նրանց, խլում նրանց կցված զենքերը և այդ նույն զենքերից կրակում ուժայինների ծառայողների վրա։ Այս գործողությունների մասնակիցները սկսել են նաև թալանել զենք–զինամթերքի խանութները։





Ալմաթիում ցուցարարները հրդեհել են քաղաքային իշխանության ու դատախազության շենքերը։


Ղազախստանի նախագահ Տոկաևը բնակչությանն ուղղված երկրորդ ուղարձում հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը ավելի կոշտ գործողություններ է ձեռնարկելու, իսկ ԱԽ–ն ինքը գլխավորելու է անձամբ։

Մանրամասները՝ տեսանյութում․



 

Сообщение (Տեսանյութ) Կրակոցներ, փողոցային բախումներ, գերեվարված ուժայիններ, հարձակումներ զինամթերքի խանութների վրա, հրդեհներ և սարսափեցնող այլ կադրեր՝ Ղազախստանից появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin