52 օր նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում կալանքի տակ մնալուց հետո հայ ռազմագերին ազատ է արձակվել — ingablog

«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։


«Հիմա Ռոբերտը կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի ապաքինվել դեռ ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։
Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։





loading...


ՀԳ. Ինձ հետ պետք է լինեին իմ գործընկերներ Սիրանուշ Սահակյանն ու Դավիթ Ավագյանը։ Սակայն նույն ժամին նույն գործով վերաքննիչ դատարանում նրանք փորձում էին հիմնավորել մեր մյուս վստահորդին՝ Սերժիկ Ամիրխանյանին ազատությունը վերադարձնելու անհրաժեշտությունը»,- գրել է Մելիքյանը։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադառնալուց հետո ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Նալբանդյանը նախ հարցաքննվել է, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, վարույթն իրականացնող մարմինը Նալբանդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է մասնակի. Նալբանդյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ Մինչ կավարտվեր ժամկետը, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել կալանավորման ժամկետը, որը մերժվել է։



 


add
loading...
.

от admin