Ղազախստանը ռուսական հող է, քննարկվում է Ղազախստանի վերամիավորումը Ռուսաստանի հետ — ingablog

Քրիստոսի Ամենափրկիչ տաճարում գիշերային պատարագից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթք է հնչեցրել Ղազախստանում խաղաղության վերականգնման համար: «Սա մեր կողքին է, այն պատմական Ռուսիայի տարածքում է և, հետևաբար, մենք չենք կարող անտարբեր լինել այս արյունահեղության, այս բախումների, այս մարդկային խառնաշփոթի նկատմամբ», ասել է պատրիարք Կիրիլը:


Ավելի վաղ ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա»-ից պատգամավոր Սուլթան Խամզաևն առաջարկել էր Ղազախստանում հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու հարցով։





loading...


«Կենտրոնական Ասիան ռուսական հող է։ Համացանցում քննարկվում է Ղազախստանի հնարավոր վերամիավորումը Ռուսաստանի հետ: Անձամբ իմ դիրքորոշումը՝ որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, անկախ քաղաքականությունից և պաշտոնից, աջակցում եմ Ղազախստանում պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի հետ, վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը», գրել է Խամզաևը Ֆեյսբուքի իր էջում։


Ղազախստանի իշխանությունները Կրեմլից օգնություն են ստացել որոշակի պայմաններով։ «MK»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Էրդողանի և Թուրքիայի իշխող կուսակցության հետ կապված իսլամական-պահպանողական «Ենի Աքիթ» թերթը։ Թուրքական պարբերականի համաձայն՝ Ղազախստանը ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանման ներգրավման դիմաց պետք է ճանաչի Ղրիմի միացումը ՌԴ-ին, ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակը վերադարձնի և համաձայնի ռուսական ռազմաբազաների տեղակայմանը երկրի տարածքում։ Բացի այդ, Ղազախստանի ռուս բնակչությունը պետք է ինքնավարություն ստանա։

Ռուսաստանի «ներգրավվածության» մասին ակնարկել է նաեւ Բելառուսի նախագահը։ «Նրանց պետք է արյան մեջ խեղդել Ռուսաստանը», ասել է Լուկաշենկոն Ղազախստանի վրա հարձակման պատճառների մասին։



Lragir-ը հիշեցնում է, որ ՀԱՊԿ զորքերը Ղազախստան են մտցվել «արտաքին ագրեսիայի» պատճառաբանությամբ։ Հետաքրքիր է, որ Ղազախստանի հանդեպ բաց հավակնություններ է ներկայացնում Ռուսաստանը։

Сообщение Ղազախստանը ռուսական հող է, քննարկվում է Ղազախստանի վերամիավորումը Ռուսաստանի հետ появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin