Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն»-ի երկու դեպք — ingablog

Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։






loading...


Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ COVID-19-ի և դրա շտամների դեմ կանխարգելիչ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։




Նշենք, որ սեքվենավորման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համագործակցությամբ:

Сообщение Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն»-ի երկու դեպք появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin