Արցախի հրշեջ փրկարարները հայտնվել են ադրբեջանցիների կրակոցների թիրախում — ingablog

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հաղորդմամբ՝ այսօր, ժամը 14:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:






loading...



«Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից Կարմիր շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից նախնական տվյալներով տուժածներ չկան: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:



Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է»,- նշված է հաղորդագրությունում։

Сообщение Արցախի հրշեջ փրկարարները հայտնվել են ադրբեջանցիների կրակոցների թիրախում появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin