Netflix-ի սերիալում ցուցադրված քարտեզները Թուրքիայի հանրության շրջանում մեծ աղմուկի առիթ են հանդիսացել — ingablog

ԱՄՆ-ում գործող Netflix հարթակով ցուցադրվող բազմասերիանոց սերիալներից մեկում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի ճակատամարտերը ներկայացվող հատվածում ցուցադրվել են քարտեզներ, որոնք մեծ աղմուկ են առաջացրել թուրք հանրության  շրջանում:


Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yeniakit.com.tr-ն:





loading...


«Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվել է Netflix հարթակում, Թուրքիայի տարածքը ներկայացվել է որպես Հայաստանի տարածք։ Թուրքիայի նկատմամբ հիվանդագին թշնամանքը, որն առաջացրել է հանդիսատեսի մեծ հակազդեցությունը, ցույց տվեց, որ նույնիսկ պատմական վավերագրական ֆիլմում նա չի վարանել զիջել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ «Ակիթին»-ին տեղեկացնելով ամերիկյան կինոպլատֆորմի խայտառակության մասին՝ քաղաքացիները նշել են, որ RTÜK-ը (Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդ) պետք է քայլեր ձեռնարկի և ամենածանր պատժամիջոցները սահմանի կազմակերպության նկատմամբ, որը չի վարանում բացահայտ ցուցադրել իր թշնամությունը Թուրքիայի նկատմամբ»,-ասվում է թերթում:


Աղբյուրի համաձայն՝ առաջինը աղմուկ է բարձրացրել Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը:



«Մենք դատապարտում ենք բոլոր այս նախաձեռնությունները, որոնք ուղղված են Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,-նշվել է կենտրոնի հայտարարության մեջ:

Сообщение Netflix-ի սերիալում ցուցադրված քարտեզները Թուրքիայի հանրության շրջանում մեծ աղմուկի առիթ են հանդիսացել появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin