ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանցիները կրակ են բացել նաև քաղաքացիական անձանց ուղղությամբ. ՖՈՏՈ — ingablog

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։ Այս մասին հայտնում են  ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:






loading...


Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։


Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։



Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։

Сообщение ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանցիները կրակ են բացել նաև քաղաքացիական անձանց ուղղությամբ. ՖՈՏՈ появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin