Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ կրակ է բացել. կա մեկ վիրավոր — ingablog

Հայոց բանակի մեկ զինծառայող վիրավորվել է հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցներից։

loading...







Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հայ զինծառայողը ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Նշվում է, որ հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը դադարեցվել է։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էր և գտնվում էր ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։




 

 


add
loading...
.

от admin