Ո՞վ է ադրբեջանական սադրանքի հետևաքնով երեկ զոհված երրորդ զինծառայողը — ingablog

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքին հաջորդած ինտենսիվ փոխհրաձգության գոտում նույն օրը, կեսգիշերին, հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող՝ շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) դին՝ մահացու հրազենային վերքով։ Զոհված զինծառայող Վահան Բաբայանը Կոտայքի մարզից էր։






loading...


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ վիրավոր երկու այլ զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:



Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

 


add
loading...
.

от admin