Թnւրքիայի uուլթանի անuպաuելի ֆիաuկnն․ Շրջադարձային փnւլը մեկնարկած է — ingablog

Թnւրքիայի uուլթանի անuպաuելի ֆիաuկnն․ Շրջադարձային փnւլը մեկնարկած է

Թուրքական «Metropoll Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության իրականացրած վերջին հարցումները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի: Փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

loading...



Եթե 2018-ին Էրդողանն արժանացել էր հարցվածների 52 տոկոսի աջակցությանը, ապա այժմ ընդամենը 38 տոկոսն է պատրաստ եղել իր ձայնը տալ նրան:





Այս ցուցանիշով Էրդողանը զիջել է առաջիկա ընտրություններում իր հավանական մրցակիցներից երեքին: Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն արժանացել է հացվածների 60 տոկոսի,

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 50 տոկոսի, իսկ ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները 38.5 տոկոսի աջակցությանը:


Թուրքական լիրայի փոխարժեքի վերջին վայրիվերումներից հետո կատարված այս սոցհարցումներից պարզ է դարձել նաև, որ մասնակիցների 35.4 տոկոսն է միայն կարծում, որ իշխանությունները կարող են ավելի լավ կառավարել տնտեսությունը, իսկ 36.7 տոկոսը հակված է ընդդիմության լավ կառավարմանը:

Հարցվածների միայն 26 տոկոսն է կարծում, որ Էրդողանի կառավարության վերջին քայլերը կարող են լավացնել տնտեսության վիճակը, իսկ 54 տոկոսը հակառակ կարծիքին է։



Ի դեպ, Թուրքիայի ամենահեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպություններից «ORC Araştırması»-ի վերջին հարցումների համաձայն՝ խորհրդարանում իշխանական «Ժողովուրդ» դաշինքը (39.1%) ավելի ցածր վարկանիշ ունի, քան ընդդիմադիր «Ազգ» դաշինքը (41.4%):

«Ժողովուրդ» դաշինքը կազմում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ)։

«Ազգ» դաշինքը կազմում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և Լավ» կուսակցությունները։

Сообщение Թnւրքիայի uուլթանի անuպաuելի ֆիաuկnն․ Շրջադարձային փnւլը մեկնարկած է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin