3 տարբեր կնոջից ունի երեխա, չի ամուսնացել ոչ մեկի հետ… — ingablog

«Առավոտ»-ը օրաթերթը գրում է.


ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է զոհվածի կամ անհետ կորած զինծառայողի հարազատների փոխհատուցման հարցում հստակություն մտցնել: Գործող օրենքում փոխհատուցում տրվում է զոհված կամ անհետ կորած զինծառայողի կնոջը՝ ամուսնուն, ծնողին եւ զավակներին: Սակայն նա նշեց, որ 16 դեպք կա, երբ զոհված զինծառայողը ծնողազուրկ է, ամուսնացած չէ, չունի կին, երեխա, այդ դեպքում փոխհատուցում առաջարկվում է տալ քույր-եղբայրներին՝ հավասար չափով կիսելով նրանց միջեւ ինչպես միանվագ գումարը, այնպես էլ ամսական տրվող գումարը:





loading...


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ դեպքեր են լինում, երբ անարժան ծնողը, որը երեխայի ծնվելուց հետո լքել է ընտանիքը, որդու զոհվելուց հետո հայտնվում է ու փորձում երկու կոպեկի տեր դառնալ. «Անարժան ծնողը, որը մանկությունից իրեն լքել է, չպետք է թողնենք, որ այդ ծնողը փող ստանա: Այդ գումարը արյան գումար է, ուրիշ արժեք ունի, չենք տալիս, որ կենցաղային ինչ-որ հարցեր լուծեն»:


ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, թե դեպքեր կան, որ մայրը դիմում է, ասում է՝ միանվագ գումարը հորը մի տրամադրեք. «Ունեցել ենք դեպք, երբ քննարկման արդյունքում հուշել ենք դիմել դատարան, որովհետեւ երկու տատերը վիճում են. հորական տատն ասում է՝ ես եմ մեծացրել, մորական տատն ասում է՝ ես եմ մեծացրել»:



ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ պրակտիկայում փաստացի կազուսային իրավիճակներ են լինում. «Եղել է իրավիճակ, երբ փաստացի ամուսնության մեջ չի գտնվել, բայց 3 տարբեր կնոջից ունի երեխա»:

Սարգսյանի նախագիծը դրական եզրակացություն ստացավ, կողմ էին նաեւ ընդդիմադիրները, ուստի նախագծի հեղինակը հայտարարեց, որ 2022-ը սկսել են խաղաղությամբ եւ սիրով:

 


add
loading...
.

от admin