Քիչ առաջ արցախցի տղամարդը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի. Արցախի ԱԱԾ — ingablog

Հունվարի 14-ին ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհետ կորելու մասին:


Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից, մանրամասնելով, որ ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է՝ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:





loading...


Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում:


Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:



 

Сообщение Քիչ առաջ արցախցի տղամարդը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի. Արցախի ԱԱԾ появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin