Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանը կտեղադրվի Հայաստանում. Ծառուկյանը մրցույթ է հայտարարել — ingablog

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքը հայտարարել է մեր երկրում Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստման և տեղադրման մրցույթ։

loading...



«Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- գրել է Գ. Ծառուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում:








Նա հավելել է, որ պատրաստվում է ծրագիրը կյանքի կոչել 2022 թվականին: Գրառմանը կից հրապարակված տեսանյութում նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ արձանի բարձրությունը պետք է լինի խորհրդանշական՝ միայն քանդակը 33 մետր: Հեղինակի առաջարկած այլ լուծումների դեպքում ու պատվանդանով ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի անգամ ավել լինել: Ի դեպ, Բրազիլիայում Քրիստոսի արձանի ընդհանուր բարձրությունը (պատվանդանի հետ) 30 մետր է։

Сообщение Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանը կտեղադրվի Հայաստանում. Ծառուկյանը մրցույթ է հայտարարել появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin