«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է գազի գինը բարձրացնել 6%-ով — ingablog

Բնական գազի սակագների շուրջ մամուլում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։


«Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվեն համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվեն շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ:





loading...


Հաշվի առնելով մամուլում շահարկվող հրապարակումներն առ այն, որ սոցիալապես անապահով ընտանիքների և որոշ այլ խմբերի համար գազի սակագինը կտրուկ թանկանալու է՝ Հանձնաժողովը հայտնում է, որ նշված առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է:


Մասնավորապես ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282,6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135.648,85 դրամ/հազ. խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկով՝ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128.020,7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:



Հարկ է նշել, որ գազամատակարարման համակարգում սակագների վերանայման և սահմանման գործառույթը Հանձնաժողովի իրավասության տիրույթում է, ուստի սակագնային քաղաքականությունը իրականացնում է Հանձնաժողովը: Հետևաբար, բնական գազի համար սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում և շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո, հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները»,- նշված է պարզաբանման մեջ։

Сообщение «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է գազի գինը բարձրացնել 6%-ով появились сначала на Myinfo.


add
loading...
.

от admin