Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապատրաստում Տավուշում — ingablog

Ազատագրում շարժման ֆեյսբուքյան էջը գրում է.

loading...



Ադրբեջանի ԶՈԻ֊ն սադրանքներ իրականացնելու նպատակով մոտակա 15 դիրքերում տեղակայել է իր լավագույն դիպուկահարներին: Հարվածն իրականացվելու է ցանկացած թիրախի ՝ լինի դա սպայական կազմի ներկայացուցիչ, շարքային զինվոր, թե քաղաքացիական անձ։ Չնայած այդ օպերացիայի գաղտնիությանը, հայկական հետախուզությանը հաջողվել է տեղեկություններ ստանալ նախապատրաստվող սադրանքների վերաբերյալ ու այդ մասին նախազգուշացնել տեղում գտնվող անձնակազմին:








Ինչպես և կանխատեսել էինք, շփման գծում իրավիճակն ավելի է լարվում։ Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Վարդենիսում ամենամեծ սադրանքն է իրականացրել։ Չնայած տարբեր զինատեսակների, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքերի և հրետանու կիրառմանը ՝ թշնամու ուժերը շատ լուրջ կորուստներ են կրել։ Դատելով ամենից՝ մեծ թվով կորուստներով ավարտված հերթական ձախողված սադրանքն է հենց ստիպել Ադրբեջանի ԶՈՒ-ին փոխել մարտավարությունն ու ներգրավել բացառապես դիպուկահարների։

 


add
loading...
.

от admin