Այսօր՝ հունվարի 22-ին, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պսակադրության արարողությունը:
Ժամեր առաջ Գեղարդի վանական համալիրում Պապիկյանն ու իր ընտրյալն ստացել են Աստծո օրհնությունը:
Այնուհետև «Փարավոն» ռեստորանային համալիրում ընթացել է հարսանյաց խնջույքը: Այն վարել է դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնջույքին հրավիրված են բազմաթիվ պետական և քաղաքական այրեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և այլք:
Հրավիրյալների թվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։,ով ուշ է միացել հարսանիքին,քանի որ Կառավարությունում խորհրդակցության էր։