Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը — ingablog

Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:




Նա խոսքով` Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունների հիմքում այդ գործոնն է դրված. այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, դրանք կամ աղճատված են, կամ չեն համապատասխանում իրականությանը:


«Օրինակ, հղում է անում Մադրիդյան փաստաթղին ու ասում է, որ դրա հիմքում եղել է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ, մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է երեք սկզբունք`տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք ու ուժի սպառնալիքի չկիրառում, այսինքն` ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված», — նշեց պատգամավորը:

Ըստ Աբրահամյանի` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի մարսման ու հանրության կողմից իր անձն անխոցելի դարձնելու միտումը:



 


Сообщение Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը появились сначала на Myinfo.

от admin