«Խուլիգանը ծնողդ ա», «Էդ մատդ քամակդ եմ մտցնելու». ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում — ingablog

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՌԱՀ անդամի ընդդիմության թեկնածուի հարցը։


Թեկնածու Ռուբեն Հակոբյանը երբ ելույթ էր ունենում, նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանը նրան առաջարկեց դադարեցնել ելույթը:




«Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի։ Նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար Ձեր ելույթն ավարտվում է», — հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը։

Երբ Հակոբյանը պահանջեց պարզաբանել, թե կանոնակարգի որ կետով, Սիսակ Գաբրիելյանն ասաց.

«Կանոնակարգը կգնաք դատարանում կանեք»։

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը և Գաբրիելյանին հորդորեց իր հետ «էդ տոնով չխոսել»։


«Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Իմ կյանքի նպատակն է, որ ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ», — ասաց Հակոբյանը։


«Խուլիգանը ծնողդ ա, քո ծնողն ա անտակտ խուլիգանը, որ քեզ էսքան տարի մեծացրել …», — ասաց Սիսակ Գաբրիելյանը։

«Լսի, դու որ մատդ պտտացնում ես, էդ մատդ ք…դ եմ մտցնելու, ոնց որ դու էիր ասում», — արձագանքեց Ռուբեն Հակոբյանը։


Կրքերը բորբոքվեցին, պատգամավորները միմյանց «ոչխար» անվանեցին։

Сообщение «Խուլիգանը ծնողդ ա», «Էդ մատդ քամակդ եմ մտցնելու». ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում появились сначала на Myinfo.

от admin