«Բարեկամություն» կայարանի մոտ բախվել են թիվ 9-ը երթուղու տրոլեյբուսն ու «Մերսեդեսը». մանրամասներ — ingablog

Հունվարի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գտնվող էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Մերսեդես» մակնիշի բեռնատարը, որն, ինչպես հաղորդում է «shamshyan.com»-ը, կողաշրջվել է։





Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պատահարի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


Պարեկային ծառայությունը պարզում է «Մերսեդեսի» վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ «Մերսեդեսը» պատկանում է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Մարիաննա» ընկերությանը։



Сообщение «Բարեկամություն» կայարանի մոտ բախվել են թիվ 9-ը երթուղու տրոլեյբուսն ու «Մերսեդեսը». մանրամասներ появились сначала на Myinfo.

от admin