Հայտարարություն, որը բարկացրել է Էրդողանին…. — ingablog

Մենք հայերի և հույների զավակներ ենք. Մենք թուրքեր չենք… Հայտարարություն, որը բարկացրել է Էրդողանին


Թուրքիայի ազդեցիկ «Taraf» թերթի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալթանն «Նախնիները» վերտառությամբ հրապարակմամբ հերքել է թուրքական պատմության հիմնական կարծրատիպերը՝ շոկի զգացում առաջացնելով հասարակության որոշ խավերի շրջանում։ Նա նշել է, որ թուրքական «Հրաշալի դարը» սերիալում առկա է պատմական փաստերի կոպիտ խեղաթյուրում, ու պնդում է՝ ֆիլմում ներկայացված սուլթան Սուլեյմանի պես նախնի թուրքերը չեն ունեցել։ Այդ կերպ հոդվածի հեղինակը պատասխանել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարբաջանքներին։



«Մեր բոլորի, այսպես կոչված «նախնիների»՝ խալիֆաների և փադիշահների պապերը, քրիստոնյաներ են եղել։ Ոմանք՝ նույնիսկ քրիստոնյա քարոզիչներ էին։ Վստահ եմ, որ մեզանից ոչ ոք, նույնիսկ նախագահ Էրդողանը, չի կարող ասել Սուլթան Սուլեյմանի իրական անունը։ Ո՞վ է այդ օսմանցին: Գիտենք, որ օսմանցիները ծագում են կայ կոչվող ցեղից, բայց ի՞նչ գիտենք այդ ցեղի մասին։ Կասկածելի է անգամ դրա բուն գոյությունը։


Եկեք մի փոքր հետ գնանք ժամանակի մեջ: 1299 թվականին կազմավորվեցին օսմանցիները, իսկ 1071-ին թուրքերը եկան Անատոլիա։ Քանի՞ թուրք է եկել Անատոլիա Արփարսլանի հետ։ 70 միլիոն մարդու թուրք ենք անվանում, բայց մենք 1071 թվականին Արփարսլանի հետ եկածների բնիկ զավակներն ե՞նք, թե՞ այն ժամանակ Անատոլիայում բնակվող հայերի, բյուզանդացիների, հույների և քրդերի սերունդները։

Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մեր նախնիները եղել են միայն թուրքեր ու մահմեդականներ։ Մեր նախնիների մեջ բյուզանդացիներ չկա՞ն։ Արհամարհելով Անատոլիայի բոլոր ժողովուրդներին և հսկայական Բյուզանդիան՝ մեզ ենք հարմարեցնում թուրքական և մահմեդական պատմությունը։ Կարծես, Անատոլիայում կյանքը սկսվել է միայն Արփարսլանի գալով։ Այլ է օսմանյան սուլթաններին վերաբերող հարցը։ Մինչ այժմ պատմությունն իրենց քիմքին էին հարմարեցնում քեմալականները, իսկ հիմա՝ պահպանողականները։ Ըստ նրանց՝ օսմանյան սուլթանները ձիերից չիջնող, չհամբուրվող, սեռական հարաբերություն չունեցող մարդիկ էին, որոնք անընդհատ աղոթում էին։


Մինչդեռ, Սուլթան Սելիմ II-ի մականունը «հարբեցող Սուլեյման» է, իսկ Մուրադ IV-ը մահացել է ալկոհոլի չարաշահման պատճառով։ Երբևէ մտածե՞լ եք, թե սուլթանների համար որքան ալկոհոլ է բերվել Ստամբուլ: Սուլթանների հարեմները լի էին կանանցով։ Սուլթանը միայն հարեմի կանանցից մեկի հետ է քնե՞լ»,- հոդվածում, մասնավորապես, նշել է Մեհմեդ Ալթանը։


Անդրադարձի վերջում նա արձանագրել է, որ յուրաքանչյուր պետություն ունի իր «պաշտոնական պատմությունը», յուրաքանչյուր հասարակությունում պատմական խայտառակությունները փոխարինվում են «պաշտոնական պատմությամբ»։ Սակայն, հոդվածագրի կարծիքով, մարդուն տգիտությունից փրկում են արվեստաբանները և անկախ պատմաբանները, որոնք ներկայացնում են իրականությունը։


 

Сообщение Մենք հայերի և հույների զավակներ ենք. Մենք թուրքեր չենք… Հայտարարություն, որը բարկացրել է Էրդողանին появились сначала на Myinfo.

от admin