Տեսախցիկն արձանագրել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի պահը — ingablog

Աբովյան-Արզնի խճուղում երեկ երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում, գրանցված ողբերգական ավտովթարի մասնակից վարորդներից մեկը ձերբակալվել է: Նրա փոխարեն դեպքի վայրում իրավապահներին է ներկայացել այլ անձ, սակայն այնուհետ պարզվել է իրական վարորդի ինքնությունը:




ՀՀ ոստիկանության տեղկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, երեկ իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:


«ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում ոստիկանության ծառայողներին է ներկայացել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է «ԲՄՎ X5»-ի վարորդը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի ժամանակ «ԲՄՎ X5»-ի ղեկին եղել է 29-ամյա այլ տղամարդ, որը փետրվարի 21-ին՝ ժամը 04:30-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:


Կատարվում է նախաքննություն:



Сообщение Տեսախցիկն արձանագրել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի պահը появились сначала на Myinfo.

от admin