Հերթեր ու դատարկ ցուցափեղկեր. ինչ իրավիճակ է Ուկրաինայում — ingablog

Ուկրաինայում, ռազմական իրադրությամբ պայմանավորված, տարբեր քաղաքներում հերթեր ու կուտակումներ են խանութներում, բանկերի, բանկոմատների, սպասարկման տարբեր կետերի մոտ:




«Ուկրինֆորմ»-ը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր քաղաքներից հրապարակել է լուսանկարներ, որոնք պատկերում են մարդկանց կուտակումները:


Մասնավորապես, Կիևում ավտոմեքենաների հերթեր են գազալցակայաններում:

Կուտակումներ կան դեղատների, բանկերի մոտ:


Նման իրավիճակ է Սևերոդոնեցկում: Բանկերի ու բանկոմատների մոտ հերթերից բացի, «Ուկրինֆորմ»-ը հրապարակել է խանութներից լուսանկարներ, որտեղ երևում են դատարկ ցուցափեղկերը:



«The Insider»-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են շատերը ավտոմեքենաներով լքում Կիևը:

Сообщение Հերթեր ու դատարկ ցուցափեղկեր. ինչ իրավիճակ է Ուկրաինայում появились сначала на Myinfo.

от admin