ՇՏԱՊ…Ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիեւ. Իվանկովի մոտ մարտեր են սկսվել Ուկրաինայի ԶՈՒ-ի հետ, պայթեցվել է կամուրջը — ingablog

Օտարման գոտուց դեպի Կիեւ շարժվող ռուսական զորքերը կանգնեցվել են Իվանկով գյուղի մոտ, հաղորդում է «Украинская правда»-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրներին։


«Ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիեւ, սակայն Իվանկովի մոտ մարտ է սկսվել։ Ուկրաինական ուժերը պայթեցրել են կամուրջը՝ ռուսական շարասյունը կանգնեցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Նշվում է, որ Իվանկովը գտնվում է Կիեւի սահմանի մոտ։ Այդտեղից հնարավորություն է բացվում հարձակվել մայրաքաղաքի վրա Վիշգորոդի միջոցով։

Կիեւում ուրբաթ առավոտյան մի քանի պայթյունի ձայներ են լսվել, հաղորդում է УНИАН-ը։


Ըստ գործակալության տվյալների՝ պայթյունի ձայներ են լսվել ժամը 04:22-ին, մասնավորապես, Ուկրաինայի մայրաքաղաքի Պեչերսկի եւ Գոլոսեեւսկի շրջաններում։ Կիեւի Տրոյեշչինա շրջանում, ըստ գործակալության տվյալների, վեց պայթյուն է որոտացել։



Сообщение ՇՏԱՊ…Ռուսական տանկերը շարժվում են դեպի Կիեւ. Իվանկովի մոտ մարտեր են սկսվել Ուկրաինայի ԶՈՒ-ի հետ, պայթեցվել է կամուրջը появились сначала на Myinfo.

от admin