Ինչպե՞ս ազատվել տան միջատներից — ingablog

Դժբախտաբար, սարդերն ու փայտոջիլները հաճախ են հայտնվում մեր շրջապատում: Ստորև ներկայացնում ենք բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այդ «անկոչ հյուրերից»:




Ցիտրուս- Փայտոջիլներն, ինչպես բոլոր մյուս միջատները, չեն սիրում ցիտրուսը: Բնակարանի պատերին, պատուհանագոգերին ու այն հատվածներում, որտեղ ամենից շատն եք հանդիպել միջատների, նարնջի, կիտրոնի կամ լայմի կեղև քսեք:


Քացախ ցողեք- Կարող եք տան պատերին քացախ ցողել: Այս հոտը վանում է միջատներին:

Բակը մաքուր պահեք- Խոտը, տերևներն ու փայտերը միջատների սիրելի վայրերն են, եթե ցանկանում եք ազատվել միջատներից, նախևառաջ՝ ազատվեք բակում կուտակված տերևներից:

Վերացրեք այլ միջատներին- Սարդերը չեն հայտնվում այն տարածքներում, որտեղ իրենց համար ուտելու բան չկա, այսինքն՝ միջատներ: Այդ իսկ պատճառով, պետք է նախևառաջ՝ ազատվեք միջատներից: Կարող եք նաև եթերային յուղերի միջոցով ազատվել միջատներից, օրինակ՝ նարնջի, կիտրոնի և մեխակի եթերային յուղերով:



Ճանճերից ազատվելու համար օգտագործեք անանուխի տերևները:


Միջատներն ի հայտ չեն գա նաև այն հատվածներում, որտեղ սխտոր կամ պղպեղի փոշի կա:

от admin