Իմացեք Բարձր արյան ճնշման պատճառները — ingablog

Բժիշկները տարբերում են զարկերային գերճնշման կամ հիպերտենզիայի երկու հիմնական տեսակ՝ առաջնային և երկրորդային:


Առաջնային (էսենցիալ) հիպերտենզիա
Չափահաս մարդկանց մեծ մասի մոտ հնարավոր չէ հայտնաբերել բարձր արյան ճնշման որևէ հստակ պատճառ: Զարկերակային գերճնշման այս տեսակը կոչվում է առաջնային կամ էսենցիալ հիպերտենզիա: Այն սովորաբար զարգանում է աստիճանաբար՝ երկար տարիների ընթացքում:

Երկրորդային հիպերտենզիա
Որոշ մարդկանց մոտ բարձր արյան ճնշումը պայմանավորված է որևէ այլ հիվանդության առկայությամբ: Զարկերակային գերճնշման այս տեսակը կոչվում է երկրորդային: Երկրորդային գերճնշումը սովորաբար ի հայտ է գալիս հանկարծակի և պատճառում զարկերակային ճնշման ավելի կտրուկ բարձրացում, քան առաջանային հիպերտենզիան:



Բազմաթիվ հիվանդություններ և դեղեր կարող են կարող են առաջացնել երկրորդային հիպերտենզիա, այդ թվում՝


օբստրուկտիվ քնի ապնոէ
երիկամային հիվանդություն
մակերիկամների ուռուցքներ
վահանաձև գեղձի խնդիրներ
արյունատար անոթների որոշ բնածին արատներ
որոշ դեղեր, օրինակ՝ հակաբեղմնավորիչ հաբեր, մրսածության դեղեր, դեկոնգեսանտներ (օգտագործվում են քթի փակվածության ժամանակ), առանց դեղատոմսի վաճառվող որոշ ցավազրկող և դեղատոմսով դուրս գրվող այլ դեղեր
ապօրինի թմրամիջոցներ, օրինակ՝ կոկաին և ամֆետամիններ:
Ռիսկի գործոններ
Բարձր արյան ճնշումն ունի բազմաթիվ ռիսկի գործոններ:

Տարիք. տարիքի մեծացման հետ զարկերակային գերճնշման ռիսկը բարձրանում է: Մինչև 64 տարեկանը հիպերտենզիան ավելի տարածված է տղամարդկանց շրջանում: Կանանց շրջանում հիպերտենզիայի զարգացման հավանականությունը բարձրանում է 65 տարեկանից հետո:
Ռասա. բարձր արյան ճնշումն առանձնահատուկ տարածված է և ավելի վաղ է սկսվում աֆրիկյան ծագման մարդկանց շրջանում: Նրանց մոտ նաև ավելի հաճախ են զարգանում զարկերակային գերճնշմամբ պայմանավորված ծանր բարդությունները, օրինակ՝ ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ կամ երիկամային անբավարարություն:
Ընտանեկան պատմություն. բարձր արյան ճնշումը հակված է ընթանալու ընտանիքներում:
Ավելցուկային քաշ կամ գիրություն. որքան ձեր քաշը գերազանցում է նորմալ միջակայքը, այդքան ձեր հյուսվածքներն ավելի շատ թթվածնի և սննդանյութերի կարիք են զգում: Սա պահանջում է հյուսվածքների արյունամատակարարման առատացում՝ արյունատար անոթներով ավելի մեծ քանակության արյան հոսք և ճնշման բարձրացում:
Ֆիզիկական անբավարար ակտիվություն. ֆիզիկապես ոչ ակտիվ («նստակյաց» ապրելակերպ վարող) մարդիկ ունեն ավելի բարձր սրտի ռիթմ: Որքան արագ է ձեր սրտազարկը, այդքան մեծ է սրտամկանի հետբեռնվածությունը (այն դիմադրություը, որը կծկվող փորոքը պետք է հաղթահարի արյունը դուրս մղելիս) և զարկերակների պատին արյան գործադրած ճնշումը: Ֆիզիկապես պասիվ ապրելակերպը նաև բարձրացնում է գիրության ռիսկը:
Ծխախոտի օգտագործում. ծխելը կամ թութուն ծամելն անմիջապես կարճատև բարձրացնում են արյան ճնշումը, սակայն դրանցում առկա քիմիական նյութերը կարող են վնասել զարկերակի պատի ներքին թաղանթը` ժամանակի ընթացքում առաջացնելով լուսանցքի նեղացում (աթերոսկլերոզ) և սրտային հիվանդության ռիսկի բարձրացում: Երկրորդային ծուխը կամ «պասիվ ծխելը» ժամանակի ընթացքում նույնպես բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Սննդակարգում կերակրի աղի մեծ քանակներ. կերակրի աղի անվերահսկելի մեծ քանակերի օգտագործումը նպաստում է օրգանիզմում ջրի պահպանմանը, որը բարձրանում է զարկերակային ճնշումը:
Սննդակարգում կալիումի անբավարար քանակներ. կալիումն օգնում է բջիջներում նատրիումի քանակի կարգավորմանը: Կալիումի ճիշտ հավասարակշռությունը խիստ կարևոր է առողջ սրտի համար: Եթե դուք սննդով կալիումի բավարար քանակներ չեք ստանում կամ մեծ քանակներ եք կորցնում ջրազրկվելիս կամ այլ առողջական խնդիրների պատճառով, ձեր արյան մեջ կարող է կուտակվել նատրիում, որն էլ նպաստի արյան ճնշման բարձրացմանը:
Ալկոհոլի մեծ քանակների օգտագործում. ալկոհոլային խմիչքների չարաշահումը ժամանակի ընթացքում կարող է վնաս պատճառել ձեր սրտին: Եթե օգտագործում եք ալկոհոլ, ապա բավարարվեք միայն չափավոր քանակներով: Կանանց կողմից օրական ավելի քան 1 չափաբաժին և տղամակարդկանց կողմից՝ օրական ավելի քան երկու չափաբաժին ալկոհոլի օգտագործումն ազդում է արյան ճնշման վրա: Ալկոհոլի մեկ չափաբաժին կամ «ստանդարտ» չափ («ումպ», անգլերեն՝ drink) համարվում է միջին թնդության գարեջրի մեկ բաժակը կամ 100 մլ գինին կամ 30 մլ թունդ սպիրտային խմիչքը։
Սթրես. հուզական լարվածության բարձր մակարդակները ժամանակավորապես բարձրացնում են արյան ճնշումը: Սթրեսի հետ կապված սովորույթները, օրինակ՝ շատ ուտելը, ծխախոտ օգտագործելը կամ ալկոհոլ խմելը ավելի են բարձրացնում զարկերակային ճնշումը:
Որոշ քրոնիկ հիվանդություններ. երկարատև ընթացքով հիվանդությունները նույնպես կարող են բարձրացնել բարձր արյան ճնշման ռիսկը: Դրանց թվին են պատկանում մի շարք հանրահայտ քրոնիկ հիվանդություններ, օրինակ՝ երիկամային հիվանդություն, դիաբետ և քնի ապնոէ:
Երբեմն հղիությունը նույնպես նպաստում է բարձր արյան ճնշմանը:

Բարձր ճնշումն ավելի տարածված է չափահասների շրջանում, սակայն երեխաները նույնպես կարող են ունենալ գերճնշում: Որոշ երեխաների մոտ բարձր ճնշումը կապված է երիկամային կամ սրտային խնդիրների հետ: Երեխաների մոտ անառողջ ապրելակերպը, օրինակ՝ անառողջ սննդակարգը և ֆիզիկական պասիվությունը կարող են նպաստել գերճնշմանը:

Врачи различают два основных вида артериальной гипертензии: первичную и вторичную.

Первичная (эссенциальная) артериальная гипертензия
У большинства взрослых нет определенной причины высокого кровяного давления. Этот тип гипертонии называется первичной или эссенциальной гипертензией. Обычно развивается постепенно в течение многих лет.


Вторичная гипертензия
У некоторых людей высокое кровяное давление связано с каким-то другим заболеванием. Этот тип гипертонии называется вторичной. Вторичная гипертензия обычно возникает внезапно, вызывая более резкое повышение артериального давления, чем первичная гипертензия.


Многие заболевания և Лекарства могут вызывать вторичную гипертензию, в том числе:


Обструктивное апноэ сна
Болезнь почек
опухоли надпочечников
Проблемы с щитовидной железой
Некоторые врожденные аномалии сосудов
Некоторые лекарства, такие как противозачаточные таблетки, лекарства от простуды, противоотечные средства (используемые при заложенности носа), некоторые безрецептурные обезболивающие и другие лекарства, отпускаемые по рецепту.
запрещенные наркотики, такие как кокаин и амфетамины.
Факторы риска:
Высокое кровяное давление имеет много факторов риска.

Возраст. Риск высокого кровяного давления увеличивается с возрастом. Гипертония чаще встречается у мужчин в возрасте до 64 лет. Женщины более склонны к развитию гипертонии после 65 лет.
Раса. Высокое кровяное давление особенно часто встречается у лиц африканского происхождения. У них также выше вероятность развития тяжелых осложнений высокого кровяного давления, таких как инсульт, инфаркт миокарда или почечная недостаточность.
История семьи. Высокое кровяное давление, как правило, передается по наследству.
Избыточный вес или ожирение. Чем больше ваш вес, чем обычно, тем больше кислорода требуется вашим тканям. Для этого требуется усиление кровоснабжения тканей, больший приток крови по сосудам, повышение давления.
Недостаточная физическая активность. У физически малоподвижных (ведущих «сидячий» образ жизни) частота сердечных сокращений выше. Чем выше частота сердечных сокращений, тем сильнее инфаркт миокарда (сопротивление, которое должен преодолеть суженный желудочек, чтобы вытолкнуть кровь) և давление крови на стенки артерий. Физически пассивный образ жизни также увеличивает риск ожирения.
Употребление табака. Курение или жевание табака немедленно повышает кровяное давление, но содержащиеся в них химические вещества могут повредить слизистую оболочку стенки артерии, вызывая сужение артерий (атеросклероз) и повышенный риск сердечных заболеваний. Вторичное курение или «пассивное курение» с течением времени также увеличивает риск развития сердечно-сосудистых заболеваний.
Большое количество поваренной соли в рационе. Потребление неконтролируемого количества соли в организме способствует поддержанию воды в организме, что повышает кровяное давление.
Недостаточное количество калия в рационе. Калий помогает регулировать количество натрия в клетках. Правильный баланс калия необходим для здорового сердца. Если вы не получаете достаточного количества калия из своего рациона или теряете большое количество воды из-за обезвоживания или других проблем со здоровьем, натрий может накапливаться в вашем кровотоке, что может способствовать повышению артериального давления.
Употребление большого количества алкоголя. Злоупотребление алкоголем может со временем повредить ваше сердце. Если вы пьете алкоголь, довольствуйтесь умеренными дозами. Употребление более 1 дозы алкоголя в день для женщин կողմից Употребление более двух доз алкоголя в день для мужчин влияет на артериальное давление. Одна доза алкоголя или «стандартное» количество («свинг») составляет стакан среднего пива или 100 мл вина или 30 мл крепкого алкоголя.
Стресс. Высокий уровень эмоционального стресса временно повышает кровяное давление. Привычки, связанные со стрессом, такие как переедание, курение или употребление алкоголя, еще больше повышают кровяное давление.
Некоторые хронические заболевания. Длительное заболевание также может увеличить риск высокого кровяного давления. К ним относится ряд хорошо известных хронических заболеваний, таких как болезни почек и сахарный диабет.
Иногда беременность также способствует повышению артериального давления.

Высокое кровяное давление чаще встречается у взрослых, но дети также могут иметь высокое кровяное давление. Некоторые дети имеют высокое кровяное давление из-за проблем с почками или сердцем. Нездоровый образ жизни у детей, например нездоровое питание և отсутствие физической активности, может способствовать повышению артериального давления.

от admin