Արյան խումբը կարող է օգնել գնահատել որոշակի…. — ingablog


Արյան խումբը կարող է օգնել գնահատել որոշակի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ մի խումբ հետազոտություններ խոսում են այն մասին, որ արյան այս կամ այն խումբ ունեցող մարդիկ հակված են որոշ հիվանդությունների զարգացման, և առողջության «թույլ կողմերի» մասին իմացությունը կարող է կարևոր լինել դրանք կանխարգելելու համար:

Թրոմբ: Դանիայում անցկացված հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է, թե ինչպես է արյան խումբը կապված խորանիստ անոթների թրոմբի նկատմամբ գենետիկ նախատրամադրվածության հետ: 30 տարվա ընթացքում դիտարկվել են 66 հազար մարդու առողջության վերաբերյալ տվյալները:



Արդյունքում պարզվել է, որ II, III և IV խմբերի դեպքում հիվանդության զարգացման հավանականությունը 40 տոկոսով բարձր է: Լրացուցիչ հետազոտությունը, որի ընթացքում ուսումնասիրել են տարբեր գործոնների ազդեցությունը հիվանդության զարգացման հավանականության վրա, ցույց է տվել, որ արյան IV խմբի դեպքում հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է 20 տոկոսով, իսկ ավելորդ քաշն ու ծխախոտի օգտագործումը հավանականությունը մեծացնում են, համապատասխանաբար՝ 16 և 6 տոկոսով:


Սրտի հիվանդություններ: Արյան խմբի ազդեցությունը սրտային հիվանդությունների վրա ուսումնասիրվել է Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից: Վերլուծվել են 77 հազար հիվանդի առողջության վերաբերյալ տվյալներ: Ուսումնասիրության արդյունքում հետազոտողները հանգել են հետևության, որ մարդիկ, ում արյունը պատկանում է IV խմբին, 23 տոկոսով ավելի հակված են սրտի հիվանդությունների զարգացմանը: Ընդ որում, մասնագետները նշում են, որ հիվանդության զարգացման վրա մեծապես ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաշը, ծխախոտի օգտագործումը, սննդակարգը:

Ստամոքսի քաղցկեղ: Շվեդիայում անցկացված հետազոտության համաձայն՝ արյան II խումբը ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնում է 20 տոկոսով: Միևնույն ժամանակ, մարդիկ, ում արյունը պատկանում է I խմբին, առավել խոցելի են Helicobacter pylori-ի նկատմամբ՝ բակտերիա, որը գաստրիտի և ստամոքսի խոցի պատճառ է դառնում:

Դեմենցիա և հիշողության կորուստ: Տարիքային ճանաչողական խանգարումների զարգացման հավանականությունն առավել բարձր է մարդկանց շրջանում, ում արյունը պատկանում է IV խմբին: Ըստ անցկացված հետազոտություններից մեկի՝ արյան այս խումբը հավանականությունը մեծացնում է 82 տոկոսով: Բայց առավել կարևոր է այն հանգամանքը, որ հիվանդության զարգացման հավանականության վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են զարկերակային ճնշման բարձրացումը, դիաբետը, ծխախոտի օգտագործումը:

Կաթված: Հիվանդության զարգացումից առավել պաշտպանված են մարդիկ, ում արյունը պատկանում է I խմբին: Մասնագետները դեռևս չեն կարողանում նշել՝ ինչով է պայմանավորված այս օրինաչափությունը, սակայն հիշեցնում են, որ 40 տարեկանից հետո կարևոր է վերահսկել զարկերակային ճնշումը, հրաժարվել ծխախոտից և ալկոհոլի չարաշահումից:

Группа крови может помочь оценить вероятность развития определенных заболеваний. По данным Goodhouse.ru, группа исследований показывает, что люди с той или иной группой крови склонны к развитию тех или иных заболеваний, а знания о «слабых сторонах» здоровья можно использовать для их предотвращения.


Тромб. В датском исследовании изучалась связь группы крови с генетической предрасположенностью к тромбозу глубоких вен. За 30 лет были проанализированы данные о здоровье 66 тысяч человек.

В результате установлено, что в группах II, III և IV вероятность развития заболевания выше на 40%. Дополнительное исследование, изучающее влияние различных факторов на риск развития заболевания, показало, что риск развития заболевания у лиц с IV группой крови увеличивается на 20%, а избыточный вес и курение повышают риск на 16 և 6% соответственно.


Болезнь сердца. Влияние группы крови на болезни сердца изучали ученые Гарвардского университета. Были проанализированы данные о состоянии здоровья 77 000 пациентов. Исследователи обнаружили, что люди с IV группой крови на 23% чаще страдают сердечно-сосудистыми заболеваниями. При этом специалисты отмечают, что на развитие заболевания большое влияние оказывают такие факторы, как вес, курение, диета.


Рак желудка. Согласно исследованию, проведенному в Швеции, группа крови II увеличивает риск развития рака желудка на 20%. В то же время люди с I группой крови более уязвимы для Helicobacter pylori — бактерии, вызывающей гастрит и язву желудка.

Деменция և потеря памяти. Люди с IV группой крови более склонны к развитию возрастных когнитивных нарушений. Согласно одному исследованию, эта группа крови увеличивает вероятность на 82%. Но важнее тот факт, что на вероятность развития заболевания влияют такие факторы, как повышенное артериальное давление, диабет и употребление табака.

Инсульт: Люди, чья кровь относится к I группе, более защищены от развития болезни. Специалисты до сих пор не могут сказать, почему такая закономерность, но напоминают, что после 40 лет можно контролировать артериальное давление, бросить курить и злоупотреблять алкоголем.

от admin